Նյու-Յորքում «կինը» մետրոյում 7 մարդու է դանակահարել
ԱՄՆ Նյու-Յորքի քաղաքի Քվինս թաղամասի մետրոյի կայարանում 7 մարդ է դանակահարվել և ծանր վնասվածքներ ստացել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով ամերիկյան CBS հեռուստաալիքին:
Տեղի իշխանությունները ձերբակալել են մի կնոջ, ով կասկածվում է հարձակումները իրականացնելու մեջ:
Տուժածները հոսպիտալացված են: Հարձակման մանրամասները պարզվում են:










