Նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ցանկանում է մյուզիքլում երգել և պարել
Բռնցքամարտի գերծանր քաշում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Մայք Թայսոնը Հոնկոնգ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել «երգել և պարել» մյուզիքլներում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» պարբերականը:
«Ես ուզում եմ պարել և երգել մյուզիքլներում»,- ասել է 48-ամյա Թայսոնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով է ուզում նա զբաղվել մարզական կարիերան ավարտելուց հետո:
«Ես այլևս չեմ ուզում «վատ տղա» լինել: Իսկ ես միշտ եղել եմ «վատ տղա», ով ցանկանում է դառնալ լավը, սակայն չգիտեր, թե ինչպես դա անել: Իրականում ես շատ երկար եմ սովորել, թե ինչպես վատ տղա լինել»,– ավելացրել է նա:
Թայսոնը նախկինում մասնակցել է մի քանի հեռուստաներկայացման և նկարահանվել գեղարվեստական ֆիլմում: Նախորդ տարի նա կնոջ` Լակիա Սձայսերի հետ մասնակցել է արգենտինական տանգո շոուին: Իսկ այս տարի մասնակցել է Բրոդվեյի թաթերական ներկայացմանը «Մայք Թայսոն. Միայն ճշմարտություն» ֆիլմի սցենարով:










