Պակիստանի երկու ֆաբրիկաներում բռնկված հրդեհների զոհերի թիվը հասել է 128-ի

11:43 • 12.09.12

Պակիստանի Կարաչի քաղաքի կարի և Լահոր քաղաքի կոշիկի ֆաբրիկաներում նախօրեին բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 128-ի, հաղորդում է Associated Press-ը:

 

Կարի ֆաբրիկայում հրդեհի հետևանքով զոհվել է 103, իսկ կոշիկի ֆաբրիկայում՝ 25 մարդ: Զոհերից բացի, կան տասնյակ վիրավորներ:

 

Կարաչիում հրշեջները դեռ շարունակում են մարել կրակը: Քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ որոնողափրկարարական գործողությունների մասնակիցները պետք է դեռ ուսումնասիրեն ֆաբրիկայի նկուղները, որտեղ ևս կարող են հայտնաբերվել զոհերի մարմիններ: