Քիմ Քարդաշյանը չորրորդն ամենալավ հագնվող աստղն է. առաջինը՝ Գվինետ Պելտրոուն է

02:10 • 12.09.12

Ամերիկյան People ամսագիրը հրապարակել է նրբաճաշակ կանանց ամենամյա վարկանշային ցանկը, որում ընդգրկվել են 10 հայտնի կանայք:


Ամսագրի խմբագիրները բացահայտել են, որ բոլորից լավ հագնվում է 39-ամյա դերասանուհի Գվինետ Պելտրոուն:
«Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում կանացի դերը հիանալի կատարելու համար «Օսկարի» արժանացած դերասանուհին «իրեն հավասարը չունի ոչ միայն կարմիր գորգին այլ նաև բարձրաշխարհիկ այլ միջոցառումների: Նա միշտ հայտնվում է անսպասելի, սակայն շքեղ տեսքով»,- գրում է People-ը:


Երկրորդ տեղում արքայազն Ուիլիամի կին Քեյթ Միդդլթոնն է, ով ամենանրբաճաշակ կանանց տասնյակում ընդգրկվում է երրորդ տարին շարունակ, իսկ Քիմ Քարդաշյանը այս տարի հայտնվել է 4-րդ տեղում՝ զիջելով Էմմա Սթոունին:

Ամբողջական ցանկն այսպիսին է`

1. Գվինետ Պելտրոու
2. Քեյթ Միդդլթոնն
3. Էմմա Սթոուն
4. Քիմ Քարդաշյան
5. Միրինդա Կերր
6. Ռիզ Ուիզերսփուն
7. Ռիհաննա
8. Ջեսիկա Ալբա
9. Դիանա Քրյուգեր
10. Ջենիֆեր Լոուրենս