Վրաերթ Էջմիածնում. մահացել է 27-ամյա երիտասարդ

10:13 • 12.09.12

«ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 11-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի Վ. Եսայան փողոցի թիվ 61 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Արսեն Ենոքյանին։

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ 27–ամյա երիտասարդը տեղում մահացել է:

 

Կատարվում է քննություն: