Մոսկվան դատապարտել է Եգիպտոսում և Լիբիայում ԱՄՆ դեսպանատների վրա հարձակումները

22:43 • 12.09.12

Ռուսաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Եգիպտոսում և Լիբիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա կատարված հարձակումները և այդ երկրների իշխանություններին կոչ է արել այսուհետ թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ կայքին:



«Մոսկվայում խորին մտահոգությամբ ընկալվեց Կահիրեի և, հատկապես, Բենգազիի իրադարձությունները, որոնց հետևանքով ամերիկացի 4 դիվանագետներ են զոհվել: Մենք զոհվածների հարազատներին և բարեկամներին մեր անկեղծ ցավակցությունը և կարեկցանք ենք հայտնում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։



Նաև նշվում է, որ Ռուսաստանը դատապարտում է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց աշխատակիցների վրա ցանկացած հարձակումները՝ դրանք բնորոշելով որպես ահաբեկչություն, որին որևէ արդարացում լինել չի կարող: