Series Byzantina գիտական հանդեսի նոր համարն ամբողջությամբ նվիրված է հայկական մշակույթին
Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան Վարշավայի համալսարանի Բյուզանդական մշակույթի ամբիոնը հրատարակել է հերթական՝ Series Byzantina գիտական հանդեսի IX համարը (խմբ.՝ պրոֆ. Վալդեմար Դելուգա), որն ամբողջովին նվիրված է հայկական արվեստներին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամս» թերթը՝ վկայակոչելով Կիևի հայ համայնքին:
Հանդեսում ներառված են «Հայկական սփյուռքի արվեստը» միջազգային գիտաժողովի նյութերը: Հրապարակված են տարբեր երկրների հայագետների 29 աշխատանքներ: Վերջիններս վերաբերում են Ուկրաինայում հայկական ճարտարապետական հուշարձաններին, Լվովի և Կիևի թանգարանների հայագիտական նյութերին և այլն:
Series Byzantina-ի IX համարը Կենտրոնական Եվրոպայի երկրների հայկական համայնքի մշակույթի վերաբերյալ ժամանակակից գիտական ուսումնասիրությունների ամենաամբողջական ժողովածուն է:










