Լիբիայի իշխանությունները ներողություն են խնդրել ԱՄՆ-ից դեսպանի սպանության առնչությամբ

18:30 • 12.09.12

Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի առաջնորդ Մուհամեդ ալ- Մաղրիֆը ներողություն է խնդրել Միացյալ Նահանգներից՝ Բենգազիում ամերիկյան հյուպատոսարանի վրա հարձակման ու դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսի և ևս 3 աշխատակցի սպանության համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Al Jazeera հեռուստաալիքին:

 

«Կատարվածի համար ներողություն ենք խնդրում ԱՄՆ-ից, ժողովրդից ու ամբողջ աշխարհից»,- հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է ալ-Մաղրիֆը:

 

Սպիտակ տունը հաստատել է նախօրեին դեսպանի սպանության լուրը: Դիվանագետը սպանվել է 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչությունների տարելիցի օրը:

 

Հյուպատոսարանի վրա հարձակման պատճառ է դարձել ԱՄՆ-ի կողմից արտադրված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, որը, ըստ մուսուլմանների, վիրավորում է Մուհամադ մարգարեին:

 

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է ուժեղացնել աշխարհում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը: