Ուկրաինայում նորապսակները ձեռք ձեռքի տված կախվել են՝ իրենց ամուսնությանը դեմ ծնողների պատճառով

17:24 • 12.09.12

Ուկրաինայի Խերսոնսկի շրջանի այգիներից մեկում ոստիկանները հայտնաբերել են երիտասարդ կնոջ և տղամարդու դիակներ, որոնք, ինչպես պարզվել է ավելի ուշ, ամուսիններ են եղել, գրում է Life News-ը:

 

Նորապսակների ծնողները դեմ են եղել նրանց ամուսնությանը և մշտապես հրահրել են, որպեսզի զույգն ամուսնալուծվի: Բազմաթիվ տարաձայնություններից ու վեճերից հետո 22-ամյա տղան և նրա 24-ամյա կինն ինքնասպանություն են գործել ` ձեռք ձեռքի տված կախվելու միջոցով:

 

Կյանքին հրաժեշտ տալուց առաջ զույգը նամակ է թողել հարազատներին, իսկ ամուսնական ոսկե մատանիները նվիրաբերել է եկեղեցուն:

 

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, և եթե պարզվի, որ զույգին ինքնասպանության են դրդել ընտանիքի անդամները, վերջիններիս նկատմամբ քրեական գործ կհարուցվի: