ԱՄՆ դեսպանը զոհվել է այրվող հյուպատոսարանից մարդկանց դուրս բերելիս (լուսանկարներ, տեսանյութ)
Լիբիայում ԱՄՆ դեսպանը զոհվել է այրվող շենքից մարդկանց դուրս բերելիս (լուսանկարներ, տեսանյութ)
Լիբիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար Քրիստոֆեր Սթիվենսը զոհվել է Լիբիայի արևելյան Բենգազի քաղաքի ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրականացված հարձակման ժամանակ:
Իրազեկվելով հարձակման մասին նա ժամանել է հյուպատոսարան և փորձել է աշխատակիցներին դուրս բերել այրվող շենքից, հաղորդում է lifenews.ru-ն:
Հարձակման պատճառը՝ ամերիկյան արտադրության ֆիլմն է եղել, որը, ըստ լիբիացիների, վիրավորում է Մուհամեդ մարգարեին:
Զինված ամբոխը նռնականետից կրակ է բացել շենքի ուղղությամբ և ինքնաշեն ռումբեր է պայթեցրել հյուպատոսարանի տարածքում, ապա այրել է շենքը:
Լիբիայի իշխանությունների հաղորդմամբ` Սթիվենսը ժամանել է հյուպատոսարան արդեն այն բանից հետո, երբ տեղեկացել է հարձակման և հրդեհի մասին:
Աշխատակիցների հետ դեսպանը փորձել է անձնակազմի տարհանումը կազմակերպել, սակայն հարձակվողների խելահեղությունը մեղմելու փորձերը ապարդյուն են եղել:
Բարձրաստիճան դիվանագետը զոհվել է ևս 3 աշխատակիցների հետ: Սթիվենսին զննած բժիշկների խոսքով, նա զոհվել է հրդեհից առաջացած շմոլի գազից: Նրան 1,5 ժամ փորձել են վերակենդանացնել:
Դեպքի ականատեսները հայտնել են, որ ահաբեկիչները դեսպանի անձնական ավտոմեքենայից հանել են զոհերի մարմինները, լուսանկարվել սպանված ամերիկացիների և դեսպանի հետ ու դրանից հետո նրանց գցել գետնին:












