Գյումրիում ավտովթարի են ենթարկվել ԶՈՒ զինծառայողներ. նրանց վիճակը միջին ծանրության է
Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ, երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում «ԲՄՎ 316 A» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Պատահարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել և նույն օրը ժամը 16:10-ին Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ 31-ամյա Սիմավոն Կելերի Գրիգորյանը, ում վիճակը միջին ծանրության է, նույն զորամասի ավագ լեյտենանտ 35-ամյա Աղասի Քերոբի Մկրտչյանը, վիճակը՝ միջին ծանրության, և 27-ամյա կապիտան Հարություն Մովսեսի Նավասարդյանը: Վերջինս չի տուժել: Կատարվում է հետաքննություն:










