Աշխատանքը չափից շատ սիրելը միշտ չէ, որ լավ է. հետազոտություն

21:09 • 12.09.12

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքները հաստատում են այն, որ աշխատանքի հանդեպ չափից շատ սերը կարող է վատ անրադառնալ առողջության վրա և բացասաբար անրադառնալ մարդու աշխատունակության վրա, գրում է vestifinance.ru պարբերականը, հղում կլատարելով Journal of Personality and Social Psychology ամսագրին:


Քվեբեկի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Վալլերդանդը դեռ 2003թ. ստեղծել էր սանդղակ, որի օգնությամբ կարելի է գնահատել սիրած զբաղմունքի հանդեպ մարդու հակվածության մակարդակը:


Նրանք, ովքեր «ներդաշնակ հակում» ունեն, կարող են իրականում սիրել աշխատանքը, սակայն միևնույն ժամանակ նրանք կարող են թողնել այն, քանի որ «չնայած կարևորությանը, աշխատանքը անձնական կայնքի հիմնական մասը չէ»:
Ներդաշնակ հակումը չի խանգարում կյանքի այլ ոլորտներին, այդ թվում և մարդկային հարաբերությունների և կրթությանը:


«Անմնացորդ կիրքը» առկա է այն մարդկանց մոտ, ում մոտ սեփական արժանապատվության զգացումը և սեփական անձի ընկալումը ուղղակիորեն կապված է աշխատանքի հետ:


Հաջողությունը կամ ձախողումը հավասարապես է արտահայտվում մարդկանց վրա, ովքեր անմնացորդ սիրում են որևէ բան, և աննշան ազդեցություն է ունենում նրանց վրա, ովքեր «ներդաշնակ հակման» զգացում ունեն, նշում են գիտնականները:


Անհաջողությունը ցանկացած գործում մարդու կողմից ընկալվում է համապարփակ և անմնացորդ զգացականությամբ որպես հսկայական ձախողում և նույնիսկ չափազանց մեծ վտանգ:


Հնարավոր ձախողման վտանգը նման մարդկանց դրդում է շատ լուրջ մոտենալ բոլոր առաջադրանքներին: Սակայն ժամանակի ընթացքում բացասական մանրունքներն ավելի ակնառու են դառնում:


«Անհաջողության վախը կարող է օգնել մարդուն, եթե նա նոր աշխատանք է սկսում և պետք է լավ արդյունք ցույց տա: Սակայն աշխատանքի հանդեպ նման վերաբերմունքը սպառվածության է հանգեցնում, ավելացնում է սթրեսը և նվազեցնում կյանքի տևողությունը», - եզրահանգում են գիտնականները:

 

Աշխատանքը չափից շատ սիրելը միշտ չէ, որ լավ է. հետազոտություն