Սևան-Երևան ավտոճանապարհին իրար են բախվել պարսկական ավտոբուսներ, 7 մարդ հոսպիտալացվել է
Սևան-Երևան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում իրար են բախվել պարսկական 2 ավտոբուսներ, այս մասին տեղեկացնում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են SCANIA մակնիշի 11 aa 14810 պետհամարանիշի (վարորդ Ջ. Յուսեֆի) և SCANIA մակնիշի 70a2610 պետհամարանիշի (վարորդ Ջ. Դեհկան) ավտոբուսները, ինչի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության 7 քաղաքացիներ տեղափոխվել են Սևան քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների՝ 40-ամյա Ջ. Յուսեֆիի վիճակը ծանր է, իսկ մյուսներինը` միջին ծանրության:










