Երևան–Երասխ ճանապարհին «Վազ 2106»–ը բախվել է տրակտորի քարշակին. կա 2 զոհ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 09.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2106» մակնիշի 21 ՏՏ 678 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Բելառուս Т80» մակնիշի տրակտորի քարշակին, ինչի հետևանքով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 40-ամյա Ալֆրեդ Սիրանոսյանը և տրակտորի վարորդը տեղում մահացել են:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Սիրանոսյանի դին:










