Բերեզովսկին և Պատարկացիշվիլի ընտանիքը հաշտության են գնացել

23:50 • 13.09.12

Նախկին ռուսաստանյան օլիգարխ Բորիս Բերեզովսկին և նրա հանգուցյալ գործընկերոջ` Արկադիա (Բադրի) Պատարկացիշվիլի ընտանիքը հաշտության համաձայնություն են կնքել, ասվում է մամուլի համար արված հայտարարության մեջ, որը հրապարակել է «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայությունը:


Հաշտության պայմանները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն, ասվում է փաստաթղթում:


Սակայն, Forbes-ը ֆինանսական կառույցներում իր աղբյուրների միջոցով կարողացել է պարզել համաձայնության որոշ մանրամասներ: Ըստ այդ տեղեկությունների կողմերը պայմանավորվել են, որ Պատարկացիշվիլի ընտանիքը անյուամենայնիվ պետք է Բերեզովսկուն փոխանցի իրենց որոշ ակտիվների 30% -ից 50% -ը:


Բերեզովսկուն, իր ընտանիքի և իր հետ կապված ներդրողներին հետ, ակտիվների վաճառքից հետո բաժին կհասնի 500 մլն ԱՄՆ դոլար:
 

Եթե մինչև որոշակի պահ գումարը չփոխանցվի, ապա ընտանիքը, Forbes-ի աղբյուրի տեղեկություններով, պարտավոր է Բերեզովսկուն վճարել 150-250 մլն ԱՄՆ դոլար:
 


Հիշեցնենք, որ Բերեզովսկին իր նախկին բիզնես գործընկերոջը կասկածում էր անմաքուր բիզնես վարքի մեջ և պատրաստվում էր նրա ժառանգներից ունեցվածքի մեծ մասը դատական հայով ստանալ:

Գործը պետք է լսվեր Լոնդոնի դատարանում 2012թ. երկրորդ կեսին: