Բեռլինում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով
Բեռլինում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով N-24 հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ անհայտ մեկը դեսպանատան այցագրային բաժնում կասկածելի փաթեթ է թողել, ինչից անմիջապես հետո դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները տարհանվել են: Ներկայում դեպքի վայրում աշխատում են մասնագետները:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










