Բիգ Բենը պաշտոնապես վերանվանվեց Մեծ Բրիտանիայի թագուհու անունով
Լոնդոնի Բիգ Բեն հանրահայտ ժամացույցի աշտարակը պաշտոնապես վերանվանվել է «Էլիզաբեթի աշտարակ»-ի՝ Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհու կառավարման 60-ամյա հոբելյանի պատվին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցներին:
Խորհրդարանի անդամների մասնակցությամբ պաշտոնական արարողությունն անցկացվել է նախօրեին:
Հունիսի վերջին Համայնքների պալատի հանձնաժողովը հավանության էր արժանացրել համապատասխան առաջարկը՝ ի պատիվ թագուհու կառավարման «ադամանդե» հոբելյանի:
Լոնդոնում հունիսի 16-ին անցկացվել է թագուհու ծննդյանը նվիրված շքերթ:










