Արյունը կամ դրա բաղադրամասերը կտեղափոխվեն հատուկ պայմաններում

13:38 • 13.09.12

ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին երկու որոշումներում և սահմանել, որ արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումը պետք է իրականացնել գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներով` ապահովելով տեղափոխման և փոխներարկման անվտանգությունը:

 

Ըստ Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ խնդիրը կարող է հատկապես հրատապ դառնալ բնական աղետի կամ արտակարգ իրավիճակի ժամանակ, երբ արյան փոխներարկման զանգվածային կիրառման անհրաժեշտություն է առաջանում: