ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է զրկել Լիբիային ու Եգիպտոսին ֆինանսական օգնությունից

11:57 • 13.09.12

 Միացյալ Նահանգների հանրապետական կոնգրեսականները մտադիր են դադարեցնել Լիբիային ու Եգիպտոսին ֆինանսական օգնության տրամադրումը՝ սեպտեմբերի 11-ին այդ երկրներում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Հիշեցնենք, որ Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը և ևս 3 աշխատակից:

 

Լուիզիանա նահանգից կոնգրեսական Ջեֆ Լենդրայը հայտնել է, որ այդ երկրներին ֆինանսական օգնության դադարեցման հարցը քննարկման կդրվի այսօր:

 

«Եթե այս ամենից հետո նախագահը հետ կանչեր այդ գումարները, դա կլիներ նրա կառավարման լավագույն օրինակը…Սակայն հեշտ կլինի, եթե մենք ինքներս «ոչ» ասենք նման ծախսերին»,- ասել է հանրապետական կոնգրեսականը: