«Կոստա Կոնկորդիայի» խորտակման մեջ մեղադրել են նավապետին
Իտալիայում հրապարակվել է «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի աղետի վերաբերյալ պաշտոնական զեկույցը, որում նավաբեկության պատասխանատվությունը դրվում է նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի վրա, հաղորդում է BBC-ն:
Նավապետը մեղադրվում է նրանում, որ նա նավը տարել է չափազանց մեծ արագությամբ և ափին չափազանց մոտ:
Զեկույցում խոսվում է նաև նավի սեփականատեր ընկերության ճգնաժամային խմբի ղեկավարության մեղքի մասին, որոնք չեն գիտակցել տեղի ունեցողը, իսկ նավի անձնակազմը վատ է նախապատրաստված եղել և չի հասկացել հրահանգները, որոնք տրվել են իտալերենով:
Նախորդ տարի հունվարին «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը բախվել էր ստորջրյա քարերին և խորտակվել, նավաբեկությունից զոհվել էր ավելի քան 30 մարդ:










