Դաղստանում զորավարժությունների ժամանակ երկու արկ ընկել է դպրոցի տարածք

14:46 • 13.09.12

Դաղստանի Բույնակսկի շրջանում զորավարժության ժամանակ երկու արկ ընկել և պայթել են գիշերօթիկ դպրոցի տարածքում, հայտնում է utro.ru-ն՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

 

«Տուժածներ չկան: Զինվորական դատախազությունը պարզում է կատարվածի բոլոր հանգամանքները», -ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

 

Զորավարժության ժամանակ արկերից մեկն էլ ընկել է մոտակա անտառը: Դրա ականազերծմամբ զբաղվում են սակրավորները: