Մեկնարկել է Հարսնաքարի գործով դատական առաջին նիստը, որը գրեթե լսելի չէ (լուսանկարներ)

15:30 • 13.09.12

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հուլիսի 17-ին ՀՖՖ նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում Հայրապետյանի թիկնազորի կողից խոշտանգումների ենթարկված և հուլիսի 29-ի մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով առաջին նախնական դատական նիստը:


Դռնբաց դատական նիստը թեև ընթանում է լեփ-լեցուն դահլիճում, սակայն նիստը գրեթե լսելի չէ, քանի որ նիստը անցկացվում է առանց բարձրախոսի: Այդ առիթով ներկաներից մեկը՝ Նվարդ Մանասյանը իր դժգոհությունը հայտնեց դատարանին՝ ասելով, որ դատարանում ոտնահարվում է ներկաների նիստը լսելու իրավունքը:


Դատավոր Դավիթ Հարությունյանի նախազգուշացումը ստանալուց հետո, նա դուրս եկավ դատարանից: Դրանից հետո նիստի ներկաներից Անահիտ Մանասյանը հորդորեց դատավորին բարձր խոսել, ով ևս ստացավ դատավորի նախազգուշացումը:

 

Լուսանկարները՝ PanArmenian Photo–ի