Զեյթունում իր բնակարանում հայտնաբերվել է 43-ամյա տղամարդու դի

15:36 • 13.09.12

Այսօր՝ ժամը 13.40-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Զեյթունի Լեփսիուսի փողոցի թիվ 6 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 43-ամյա Ռուբեն Ասոյանի դին:

 

ԱԻՆ-ից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ չեն կարող ասել՝ տղամարդու մահվան պատճառը սրտի կաթվածն է կամ այլ հիվանդություն, թե այն բռնության հետևանք է, քանի որ դիակը եղել է մի քանի օրվա: