«Հայաստանի Փոքրիկ Երգիչները» հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին

16:36 • 13.09.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի սաներին ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:


Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Երգչախումբը վերջերս է վերադարձել Ճապոնիայի 18 քաղաքներում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայ գրատպության 500 - ամյակին, ինչպես նաև հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

 

Ողջունելով և շնորհավորելով պատանիներին ու երգչախմբի ղեկավարին` հաջող ելույթների և Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար, քաղապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ:

 

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ երեխաները Տարոն Մարգարյանի հետ կիսել են շրջագայության տպավորություններն ու վստահեցրել, որ աշխարհի բոլոր բեմերում կփորձեն միշտ բարձր պահել Հայաստանի և Երևանի պատիվը:

 

Ի հիշատակ հանդիպման՝ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի սաները լուսանկարվել են քաղաքապետի հետ ու ստացել հուշանվերներ: