Գվատեմալայի բնակիչներն այրել են 2 աշակերտի սպանության մեջ կասկածյալին

11:11 • 13.09.12

Գվատեմալայում զայրացած ամբոխն այրել է երկու աշակերտների սպանության մեջ կասկածվող 35-ամյա Խուլիո Սակիլին: Լինչի դատաստանը կատարվել է Գվատեմալայի հյուսիսում գտնվող Ալթա-Վերապաս շրջանի Տակտիկ քաղաքում, հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով BBC-ին:

 

Ականատեսների վկայությամբ՝ ոչ սթափ վիճակում գտնվող Սակիլը մտել է դպրոց և կտրել 13-ամյա աշակերտի և 8-ամյա աշակերտուհու կոկորդը, որից հետո բնակիչները բռնել են նրան, վրան բենզին լցրել և այրել:

 

Քաղաքային իշխանությունների համաձայն՝ մահացածը խնդիրներ է ունեցել օրենքի, ալկոհոլի և թմրանյութերի հետ, սակայն նրա գործողությունների շարժառիթները դեռ անհայտ են:

 

Լինչի դատաստանը Գվատեմալայի հեռավոր շրջաններում հազվադեպ հանդիպող երևույթ չէ: Միայն անցած տարի, ըստ իրավապահ մարմինների տվյալների, առնվազն 180 ենթադրյալ հանցագործ է ենթարկվել խոշտանգումների արդարություն փնտրող բնակիչների կողմից: Նրանցից 40-ը մահացել են: