ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողները այցելել են Ծիծեռնակաբերդ

18:54 • 13.09.12

ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում կայանալիք «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնց ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների զինծառայողները ծանոթանում են Հայաստանի գեղատեսիլ վայրերին, պատմամշակութային հուշարձաններին:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

 

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղակայված ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողներն այցելել են Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: