Կիրկորովը կերգի Բաքվում

20:35 • 13.09.12

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը նոյեմբերի 9-ին մենահամերգով հանդես կգա Բաքվում, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:


Հեյդար Ալիևի համերգասրահում կայանալիք համերգի տոմսերը արդեն վաճառվում են, և 55-ից մինչև 875 ԱՄՆ դորար արժեցող տոմսերի մեծ մասը արդեն վաճառվել է:

 

Հատկապես արագ են սպառվել առաջին 20 շարքերի տոմսերը որոնք 625-875 ԱՄՆ դոլարին համարժեք գին ունեն: