ԼՂՀ նախագահը կարևորել է Երևանի կոնյակի գործարանի դերը գյուղատնտեսության զարգացման գործում

16:59 • 13.09.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի («Արարատ» ապրանքանիշի) Եվրոպայի և ԱՊՀ երկրների մենեջերներին՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ:

 

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարանի կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին և հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

 

Երկրի ղեկավարը կարևորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը գործարանի հետ: