Կուբանում պատգամավորի 22 հայ թեկնածու է առաջադրվել

12:40 • 13.09.12

Ռուսատանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում ավարտվել է Կուբանի Օրենսդիր ժողովի պատգամավորների թեկնածուների գրանցման գործընթացը: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը,  թեկնածուների շարքում բազմաթիվ հայեր կան:

 

Ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 14-ին, մեծամասնական և համամասնական ընտրակարգով:

 

Իրենց ցուցակները հաստատել են 16 կուսակցություններ (այդ թվում՝ «Ռուսաստանի հայրենասերներ»-ը, «Արդար Ռուսաստան»-ը, «Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցություն»-ը, «Միասնական Ռուսաստան»-ը և այլն):

 

Հայ թեկնածուներ կան 12, այդ թվում՝ «Արդար Ռուսաստան»-ի, «Միասնական Ռուսաստան»-ի, «Հանուն Ռուսաստանի կանանց», «Յաբլոկո»-ի, «Ռուսաստանի կոմունիստներ»-ի կուսակցությունների ցուցակներում: 

Ընդհանուր առմամբ ցուցակներում ընդգրկված է 22 հայ գործիչ: