Թուրքիայից հետո Անջելինա Ջոլին այցելել է Լիբանանում սիրիացի փախստականներին (լուսանկարներ)
Հոլիվուդյան աստղ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ պատվիրակ Անջելինա Ջոլին այցելել է Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականներին, հայտնում է The Daily Star-ը:
«Ես խորապես ազդվեցի` հանդիպելով այստեղ սիրիացի ընտանիքների, որոնք ոչ թե ճամբարներում էին, այլ լիբանանցիների տներում` ապահովված ու պաշտպանված»,- երկրի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ջոլին:
Լիբանանցիների տներում հյուրընկալված սիրիացիներին այցելելու ժամանակ դերասանուհուն ուղեկցել է նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջոլիի պարտականությունն է այցելել սիրիացի փախստականներով բնակեցված շրջաններ և բարձրաձայնել նրանց խնդիրների մասին:
Նախքան Լիբանան ժամանելը, Ջոլին այցելել է նաև Հորդանան և Թուրքիա, հանդիպել այնտեղ ապաստանած սիրիացիների հետ:










