«Կատաղած Շների» աստղը ձերբակալվել է ԱՄՆ-ում
«Կատաղած Շները» ֆիլմում հանդես եկող դերասան Մայքլ Մեդսենը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: Ավելի ուշ դերասանը վատացել է և անհապաղ տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է Life News Online-ը:
Ոստիկանությունը հրաժարվում է բացահայտել դերասանի վատ իքնազգացողության հետևանք դարձած հիվանդության բնույթը, սակայն նրան զննած բժիշկները պահանջել են, որ նա գիշորը անցկացնի ամբուլատոր հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ այս ձերբակալությունը աստղի վերջին 6 ամսվա ընթացքում երկրորդ համանման դեպքն է: Այս տարվա մարտին Մեդսենը ձերբակալվել էր հարբած վիճակում իր անչափահաս որդու հետ ծեծկռտուքի պատճառով:










