Դաժան սպանության համար մեղադրվող դարպասապահը կկանգնի դատարանի առջև

11:50 • 13.09.12

«Ֆլամենգոյի» նախկին դարպասապահ Բրունո Սոուզան, ով նաև թիմի ավագն էր, կկանգնի դատարանի առջև: Նա մեղադրվում է' 25-ամյա բրազիլացի մոդել Էլիզա Սամուդիոյի դաժան սպանության մեջ:

 

Մեղադրող կողմը պնդում է, որ Բրունոն պլանավորել, առևանգել, իսկ հետո սպանել է Սամուդիոյին' ութ հոգու օգնությամբ, որոնց թվում է նաև Բրունոյի կինը' Դայանան, նրա զարմիկը,ինչպես նաև ոստիկանության նախկին սպա Լուիս Սանտոսը:

 

Քննիչ Էդսոն Մորեյրան, հայտնում է, որ Բրունոն զոհի հետ ծանոթացել է երեկույթի ժամանակ:

 

«Ի դժբախտություն մոդելի, նրանք գիշերը միասին են անցկացրել, որից հետ Էլիզա Սամուդիոն հղիացել է, իսկ երբ դրա մասին հայտնել է Բրունոյին, վերջինս կատաղել է»,- պատմել է Մորեյրան:

 

Ֆուտբոլիստի զարմիկը ոստիկանությանը հայտնել է, որ նրանք առևանգել են Էլիզա Սամուդիոին հյուրանոցից` 2010 թվականի հունիսի 4-ին և տարել են նրա տուն: Միացնելով բարձր երաժշտություն, նրանք նայել են, թե ինչպես է Սանտոսը տանջում կնոջը: Ավելի ուշ, նրանք մասնատել են դիակը և կերակրել են իրենց ռոթվեյլերներին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

 

Ավելացնենք, որ Բրունոն նաև մեղադրվում է երկրպագուի վրա հարձակվելու, կանեփ ծխելու և այլ արարքների մեջ: 2010 թվականին Բրունոն ձերբակալվել է: