Ռուսաստանում 38-ամյա կինը 2 երեխա է ունեցել 15-ամյա դեռահասից (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի քննիչները պատրաստվում են քրեական գործ հարուցել 38-ամյա մի կնոջ նկատմամբ, ով ապրում է 15-ամյա դեռահասի հետ, գրում է Life News-ը:
Մարինան և Անդրեյը (ազգանունները չեն նշվում) արդեն 3 տարի է, ինչ միասին են ապրում: Բարեկամների, հարևանների և սոցիալական ոլորտի աշխատակիցների բոլոր քննադատություններին նրանք միաձայն պատասխանում են.«Մենք սիրում ենք միմյանց և ոչ ոք իրավունք չունի բաժանել մեզ»:
Նրանց խոսքերի վառ ապացույցը 2 համատեղ երեխաներն են` դուստրն ու որդին:
Շախտի քաղաքում բնակվող այս տարօրինակ զույգին ոստիկանները նկատել են այն ժամանակ, երբ մահացավ նրանց երեխան (երրորդը): Վերջինի մահվան պատճառները բացահայտելու ընթացքում իրավապահները պարզել են, որ 38-ամյա կինը 15-ամյա քաղաքացիական ամուսին ունի:
Անչափահասների գործերով քննիչն անմիջապես շտապել է զույգի բնակարան, որտեղ Մարինան և Անդրեյը նրան սկսել են համոզել, որ միասին են ապրում բացառապես փոխհամաձայնության և սիրո հիման վրա:
Նրանց սիրավեպը սկսվել է 3 տարի առաջ, երբ տղան ընդամենը 13 տարեկան էր: Առաջին հանդիպումից հետո Անդրեյը Մարինային` իր 2 երեխաների հետ միասին տեղափոխել է իր տուն: Որոշ ժամանակ անց կինը հղիացել է և աղջիկ լույս աշխարհ բերել: Որոշ ժամանակ անց Մարինան լույս աշխարհ է բերել երկվորյակների, որոնցից մեկը մահացել է:
Այժմ ոստիկանները, երեխայի մահվան պատճառները բացահայտելուց բացի, մտադիր են քրեական գործ հարուցել կնոջ նկատմամբ:










