Նիդերլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետի գլխավորած կուսակցությունը
Նիդերլանդների իշխող «Հանուն ազատության ու ժողովրդավարության ազգային կուսակցություն»-ը, որը գլխավորում է նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն, հաղթանակ է տարել նախօրեին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Այս քաղաքաան ուժն օրենսդիր մարմնում կզբաղեցնի 41 տեղ՝ առկա 150-ից:
Ընդդիմադիր «Աշխատանքի կուսակցություն»-ը քվեների ավելի քան 90 %-ի հաշվարկից հետո խորհրդարանում կարող է զբաղեցնել 39 տեղ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, կուսակցության առաջնորդ Դիդերկ Սամսոմն արդեն ընդունել է իր պարտությունը:
Գարնանը Ռյուտեի գլխավորած կառավարությունը հրաժարական էր տվել՝ ընդդիմության հետ բյուջետային կրճատումների շուրջ տարաձայնությունների պատճառով:










