Եվրախորհրդարանում քննարկման կդրվի Սաֆարովի գործով բանաձևը
Եվրոպական խորհրդարանի պլենար նիստում այսօր քննարկման կդրվի Ադրբեջանին արտահանձնված ու վերջինիս իշխանությունների կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձևը:
Ինչպես հայտնում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը, Սաֆարովի գործով քննարկումները կանցկացվեն մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:
Քննարկումից հետո կկայանա քվեարկություն:










