Սեյրան Օհանյանը պարգևատրել է շախմատի հայ չեմպիոններին (լուսանկարներ)
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներին՝ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ, և պարգևատրել նրանց, տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Իմաստուն խաղի հայ վարպետներին Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ անգամ հաղթողի կոչումը նվաճելու առթիվ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին հայկական շախմատի հերոսներից Լևոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, իսկ Սերգեյ Մովսիսյանին՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով:










