Ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու Հունգարիայի քայլը հակասում է միջազգային պարտավորություններին. Յան Սլոտա

10:50 • 13.09.12

Սլովակիայի հայտնի Ազգային կուսակցության նախագահ Յան Սլոտան նամակ է ուղղել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանին, հայտնելով Սլովակիայի Ազգային Կուսակցության խորը վրդովմունքը Հունգարիայի կառավարության կատարած քայլի՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքվի իշխանություններին հանձնելու առնչությամբ:


Այս մասին հայտնում են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից:


Սլովակիայի Ազգային կուսակցության նախագահ Յան Սլոտայի նամակում գրված է.

 

Մեծարգո պարոն նախագահ, Սլովակիայի Ազգային Կուսակցության անունից թույլ տվեք խորին ափսոսանք և վրդովմունք հայտնել Հունգարիայի կառավարության` Հայաստանի զինվորական սպային դաժանաբար սպանած ադրբեջանցի հանցագործին արտահանձնելու որոշման կապակցությամբ: Այս ցավալի քայլը հակասում է բոլոր միջազգային և իրավական պարտավորություններին:


Նման արարքն անթույլատրելի է նույնիսկ քրիստոնեության տեսանկյունից, որի արժեքների պահպանմանը մենք հակված ենք ճիշտ այնպես, ինչպես հայ ժողովուրդը: Սպանությունն ու հանցագործի արտահանձնումը կարող են պատճառ հանդիսանալ միջմշակութային և միջկրոնական տարաձայնությունների ուժեղացմանը և աջակցեն իսլամ ծայրահեղականներին: Այս կապակցությամբ ակնառու է հունգարական կառավարության խայտառակ երեսպաշտությունը, որը մի կողմից ելույթ է ունենում քրիստոնեական քաղաքակրթությանը հակվածության շուրջ և, մյուս կողմից, կատարում է մեր հայ քրիստոնյա եղբայրների նկատմամբ աղաղակող թշնամական արարք: