ՀԱՀ-ի դիվանագետները խափանել են Իրանի հարցով ՄԱԳԱՏԷ-ի նիստը
Ատոմային էնրգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստը Վիեննայում, որի ընթացքում որոշվում էր Իրանի խնդրի շուրջ բանաձևի ընդունման հարցը, վերածվել է «ընթացակարգային քաոսի», այն բանից հետո, երբ Հարավ Աֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը վերջին պահին փասթաթղթի տեքստում մտցրել է իր շտկումը, հաղորդում է BBC-ն:
Ըստ BBC-ի, այս մասին հայտարարել են արևմտյան դիվանագետները, որոնք քաջածանոթ են բանակցությունների ընթացքին:
Բանաձևում, որը նախապատրաստվել է Ատոմային էնրգիայի միջազգային գործակալության անդամ 6 երկրների կողմից, Իրանի իշխանություններին ուղղված նկատողություն է ներառված երկրի միջուկային ծրագրի կապակցությամբ:










