Թուրքական հյուրանոցներին արգելվել է մասնավոր լողափեր ունենալ

16:30 • 13.09.12

Թուրքական հյուրանոցներն այլևս չեն կարող ունենալ սեփական լողափեր ընդհանուր օգտագործման գոտիներում, հայտնել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, հայտնում է Interfax-ը:

 

Այժմ մի հյուրանոցում հանգստացող զբոսաշրջիկները կարող են գնալ մյուս հյուրանոցների մոտ գտնվող լողափեր:

 

Նոր օրենքների համաձայն՝ հյուրանոցներին խստիվ արգելվում է նաև լողափերի մոտ իրենց անվտանգության աշխատակիցներն ունենալ:

 

Ըստ աղբյուրի, փորձագետների գնահատականով, այս նորամուծությունը մեծ ազդեցություն չի ունենա Թուրքիայում հանգստանալ ցանկացող մարդկանց հոսքի վրա: