Թունիսում ԱՄՆ դեսպանատան դեմ բողոքող իսլամիստներին ցրել են հատուկ միջոցների կիրառմամբ
Թունիսում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ է կիրառել կատաղած ամբոխի դեմ, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել ԱՄՆ դեսպանատան դեմ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Դեսպանատան դեմ ամբոխի ցասումը պայմանավորված էր «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ցուցադրությամբ, որում Մուհամեդը ներկայացված էր անհրապույր տեսքով:
Հիշեցնենք, որ նախօրեին նմանատիպ ակցիաներ էին իրականացվել Եգիպտոսի մայրաքաղաքում և լիբիական Բենգազի քաղաքում, որտեղ սպանվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպանը և դեսպանատան ևս 3 աշխատակից:










