ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում զգոն լինել

14:13 • 13.09.12

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել առավել զգոնություն և նշում, որ դեսպանատունը չունի տեղեկություններ, որոնք թույլ կտան մատնանշել, որ Լիբիայում և Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատների վրա կատարված հարձակումները կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանում անվտանգության հետ կապված իրավիճակի վրա:


«Եգիպտոսում և Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանում, գտնվող ամերիկյան բոլոր քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն և հետևեն իրավիճակի զարգացումներին:


Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը չունի որևէ տեղեկություն, որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով»,– ասվում է հայտարարությունում: