«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը նողկալի է. Քլինթոն (տեսանյութ)
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նողկալի է անվանել իսլամական աշխարհում բողոքի լայն ալիք բարձրացրած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, սակայն ընդգծել է, որ որևէ ֆիլմ չի կարող բռնության համար արդարացում ծառայել, հաղորդում է BBC-ն:
Երեքշաբթի անհայտ նաձիք նռնականետերից գնդակոծել էին Լիբիայի Բնեգազի քաղաքում ԱՄՆ հյուպաթոսության շենքը: Զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպան 52-ամյա Քրիս Սթիվենսը, դեսպանատան տեղեկատվական դեպարտամենտի աշխատակիցը և պետդեպարտամենտի 2 աշխատակից:
Համանման ակցիաներ, սակայն, առանց զանգվածային արյունահեղության, անցել էին Եգիպտոսում, Եմենում, Թունիսում և Իրանում: Կատաղած ամբոխը այրել է ամերիկյան դրոշը և հակաամերիկյան կոչեր հնչեցրել:










