Ուկրաինան, Վրաստանը և Հայաստանը տնտեսապես մոտ են ԵՄ-ին, Կենտրոնական Ասիան՝ Ռուսաստանին. հարցում
Ուկրաինան տնտեսապես ձգտում է դեպի Եվրոպա: Այս մասին այսօր կայացած տեսակամուրջի ընթացքում հայտարարել է Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը, հաղորդում է «Ռոսբալտ» պարբերականը:
«ԵՄ կատեգորիան առավել շատ է հիշատակվել Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի կողմից: Միևնույն ժամանակ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ձգտում են հետխորհրդային գոտուն», - ասել է նա:
Հարցմանը մասնակցել է 13 հազար մարդ ԱՊՀ 10 պետություններում և Վրաստանում` ընդգրկելով 950-2000 մարդ յուրաքանչյուր երկրում:
Վինոկուրովի խոսքով, նման ինտեգրացիոն տրամադրությունները արտահայտվում են նաև տնտեսական առաջնահերթությունների պարագայում: «Հարցումը ցույց է տվել, որ ռուսական արտադրանքը առավել հետաքրքրում է կենտրոնական Ասիայում, որտեղ բնակիչների 50-70%-ը նման պատասխան են տալիս: Ռուսաստանին ԱՊՀ շրջանակներում հետաքրքրում են միայն Բելառուսի արտադրած ապրանքները, 20%»:










