Եմենի ոստիկանությունը կրակ է բացել ԱՄՆ դեսպանատունը գրոհող ցուցարարների ուղղությամբ.1 զոհ, տասնյակ վիրավորներ (թարմացվում է)
Եմենի ոստիկանությունը կրակ է բացել մայրաքաղաք Սանայում ԱՄՆ դեսպանատան շենքը գրոհող ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 1, տասնյակ մարդիկ վնասվածներ են ստացել, հայտնում է Russia Today-ը` վկայակոչելով Yemen Times-ին:
Կատաղած ամբոխը հրդեհել է դիվանագետների` մոտակայքում կայանած մեքենաները, ինչպես նաև կոտրել է դեսպանատան մի քանի պատուհաններ:
Դեսպանատան աշխատակազմը, անվտանգության նկատառումներով, արդեն տարհանվում է ` տեղափոխվելով ավելի անվտանգ վայր:
Ցուցարարների նման զայրույթի պատճառ է դարձել ԱՄՆ-ում նկարահանված հակաիսլամական ֆիլմը, որն առաջացրել է ողջ իսլամական աշխարհի ցասումը:
Նմանատիպ գրոհ ԱՄՆ դեսպանատան վրա տեղի է ունեցել նաև Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:










