Աֆղանստանի հարավում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 50 մարդ է զոհվել

12:37 • 14.09.12

Աֆղանստանի հարավային Ղազնի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 50 մարդ զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Նախնական տվյալներով՝ ուղևորատար ավտոբուսը բախվել է բենզատարին և այրվել: Ողբերգության այլ մանրամասներ չեն հաղորդվում: