Դեսպան Ղազինյանը ՄԹ պետքարտուղարի հետ քննարկել է Սաֆարովի հարցը

15:58 • 14.09.12

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում սեպտեմբերի 11-ին ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպում է ունեցել ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնի հետ:


Ըստ Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին ներկայացրել է նաև հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը և ՀՀ դիրքորոշումն այդ հարցի շուրջ:


Քննարկվել են պետքարտուղարի՝ սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայանալիք այցին, ինչպես նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձին, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող խնդիրներ: