Հայ և ադրբեջանցի ֆուտբոլիստները կհանդիպեն Եկատերինբուրգում
Այսօր՝ ժամը 16:00-ին, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի Калининец մարզահամալիրում տեղի կունենա հայ և ադրբեջանցի ֆուտբոլիստների հանդիպումը, հայտնում է Vesti.az-ը:
Հանդիպումը կանցկացվի «Բարեկամության գավաթի» ֆուտբոլային խաղերի շրջանակներում:
Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին ասել է, որ հանդիպմանը ներկա կգտնվի «ադրբեջանական համայնքի ողջ ղեկավարությունը, որը ոչ միայն կսատարի ադրբեջանցի ֆուտբոլիստներին, այլև կձգտի բախումներ թույլ չտալ հայ և ադրբեջանցի երկրպագուների միջև»:










