Լիբիայի իշխանությունները վերականգնել են Բենգազիի հետ ավիահաղորդակցությունը
Լիբիայի իշխանություններն այսօր բացել են Բենգազի քաղաքի օդանավակայանի օդային տարածքը, որն ավելի քան 12 ժամ փակվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է «РИА Новости»-ն՝վկայակոչելով Ֆրանս պրես գործակալությանը:
Բենգազիում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումից հետո, օդանավակայանի ղեկավարությունը երեկ երեկոյան, առանց նախապես տեղեկացնելու, կարգադրել էր դադարեցնել օդանավակայանի բոլոր չվերթերը:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք սեպտեմբերի 11-ին հարձակում էին գործել Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա, որի հետևանքով զոհվել էին Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսն ու ևս 3 աշխատակիցներ:










