Իսլամիստները գրոհում են ՄԱԿ-ի խաղաղապահների ճամբարը Սինայի թերակղզում

22:50 • 14.09.12

Մի խումբ ցուցարարներ փորձում են գրոհով գրավել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ճամբարը Եգիպտոսի Սինայի թերակղզում, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
 

Հաղորդվում է, որ մոտ 50 արտաճանապարհային ավտոմեքենա լի ավտոմատ հրազենով զինված մարդկանցով գնդակոծում են թերակղզու Միջազգային խաղաղապահ ուժերի բազան:


Ծայրահեղականները կարողացել են շարքից հանել խաղաղապահների կոմունիկացիաները: Զինվորականները շտապ կարգով ուժեղացնում են այլ բազաների պաշտպանությունը և փորձում պաշտպանվել հարձակվող ծայրահեղականներից:


Ճամբարի վրա հարձակվածները բողոքում են աղմկահարույց «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ, որը, իսլամադավանների կարծիքով, վիրավորում է Մուհամմեդին:


Միևնույն ժամանակ Եգիպտոսի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաների հետևանքով այսօր արդեն մեկ զոհ կա, այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:


Եղած տեղեկությունների համաձայն, ցուցարարի մահը վրա է հասել հրազենային վերքի հետևանքով: Թե ո՞վ է կրակել Եգիպտոսի քաղաքացուն, անհայտ է: