Սուդանում զայրացած ամբոխը գրոհել է Գերմանիայի դեսպանատունը

17:27 • 14.09.12

Սուդանում աղմկահարույց «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դիտումից զայրացած ամբոխը գրոհով վերցրել է Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը, հայտնում է vz.ru-ն` հղում անելով Reuters-ին:

 

Գերմանիայի դեսպանատան գրոհի կադրերը ցուցադրվել են Al Jazeera հեռուստաալիքով. դրանցում պարզ երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ կոտրում երկաթյա պարիսպները և պատերով վեր մագլցում:

 

Ցուցարարներից մի քանիսին հաջողվել է հասնել դեսպանատան շենքի կտուրը և այնտեղ ամրացնել սև դրոշ` «Ալլահից բացի այլ Աստված չկա, իսկ Մոհամադն էլ նրա մարգարեն է» գրությամբ:


Նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաև հարևանությամբ գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի մոտ:

 

Բացի դա, 350 մարդ բողոքի ակցիա է անցկացրել նաև Ինդոնեզիայում` ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Նրանք պահանջել են երկրից վռնդել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին` ի նշան ամերիկյան ֆիլմի դեմ բողոքի: